Արցախի Հանրապետության երեք նախագահները՝ Բակո Սահակյանը, առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու պաշտոնատար այլ անձինք երեկ մասնակցել են Ստեփանակերտի տոնական միջոցառումներին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ հանդիպմանը հայտարարել է Եվրոպայի հետ հարաբերությունների վերականգնման պատրաստակամության մասին:
Կոլումբիայի ոստիկանությունը հայտարարել է, որ գտել է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպի՝ հեղինակի ստորագրությամբ առաջին հրատարակությունը՝ հաղորդում է BBC-ն: Գիրքը գողացել էին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում անցկացվող Միջազգային գրքի տոնավաճառից: Գիրքը պատկանում է հավաքորդի, որ գնել էր 2006-ին, իսկ հետո Մարկեսը ստորագրել էր:
«Եվրատեսիլ-2008» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ, սիրված երգչուհի Սիրուշոն անակնկալ է մատուցել «Եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան մասնակից Genealogy խմբի անդամներին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գլխավորել է «Անմահ գնդի» երթը Մոսկվայի կենտրոնով, որի մասնակիցները կրում էին Մեծ հայրենականին մասնակցած իրենց հարազատների լուսանկարները: Նախագահի ձեռքին եղել է հոր լուսանկարը:
Մոսկվայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի հետ: Զրուցակիցները քննարկել են քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին մայիսի 9-ին հիշել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Շումանի խոսքերը՝ 65 տարի առաջ Եվրոպայի ժողովուրդներին միավորվելու և մայր ցամաքում պատերազմն անհնարին դարձնելու մասին:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...